Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ-ից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար». Փալոնե

13:16, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ-ից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար». Փալոնե

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն անդրադարձել է Սյունիքի հատվածում տիրող իրավիճակին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Ադրբեջանը ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ։ ԱՄՆ-ը միանշանակ պետք է դատապարտի այդ հարձակումը և դաշնակիցների հետ օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը հասնելու համար»,-գրել է կոնգրեսականը։

6867 | 0
Facebook