Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստեփանակերտի սուպերմարկետում հարցրեցի՝ ինչո՞ւ եք բերում թուրքական ապրանք». Դավիթ Ղահրամանյան

03:12, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Ստեփանակերտի սուպերմարկետում հարցրեցի՝ ինչո՞ւ եք բերում թուրքական ապրանք». Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կտրեմ ձեզ մի պահ «железный купол»-ից։
     Զուգարանի թուղթ էի առնում Ստեփանակերտի սուպերմարկետներից մեկում։ Արդեն վերցրել էի, երբ ուշադրությունս գրավեց թուրքական Selpak գրածը: Մինչև պատերազմը տեղեկություն չունեի Selpak-ի մասին։ Դրեցի տեղը և ուրիշ թուղթ գնեցի, հաստատ ոչ թուրքական։ Իսկ ուշադրությունս գրավեց, քանի որ այս նույն լոգոտիպով ֆուռեր մի քանի անգամ տեսել եմ Շուշի բարձրանալուց և համացանցից տեղեկացա, որ կոնկրետ թուրքական է։
     Պատահականորեն սուպերմարկետի տերը այդ պահին այնտեղ էր։ Հարցրեցի՝ ինչո՞ւ եք բերում թուրքական ապրանք։ Նույնիսկ պատմեցի Շուշի բարձրացող ֆուռերի մասին։ Պատասխանը շատ ցավալի էր։
     Ասաց.
     -Դավիթ ջան, հասկանում եմ քեզ, բայց հայրենասիրությունը այլ բան է, բիզնեսը այլ բան։ Բերում ենք այն ինչ շատ է վաճառվում։ Երբ երկրում բոլորը չներմուծեն ես էլ չեմ ներմուծի։
     Ժողովուրդ ուշքի եկեք։ Մեզ կոտորողին վճարում ենք, որ ավելի շատ կոտորի»։

5469 | 0
Facebook