Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունիքի դիրքերը». Դավիթ Գրիգորյան

15:52, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Սյունիքի դիրքերը». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարարության նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի դիրքերը. լուսանկարը՝ Google Earth-ից Իշխանասար լեռան հյուսիսարևելյան լանջին է Սև լիճը։ Բարձր գագաթից, որը գտնվում է Սև լճի հարավային ճակատում (նշել եմ կարմիրով) դիտարկվում է ամբողջ Գորիս քաղաքը։ Այն ընկած է ՀՀ պետսահմանից ներս, սակայն հավանական է, որ ադրբեջանական կողմը փորձ է արել վերցնել այդ գագաթը՝ ավելի շահեկան մարտական դիրքում հայտնվելու և Գորիսը բարձր դիրքից ուղիղ նշանառության տակ պահելու համար։

Նշածս գագաթից մինչև Գորիս քաղաք ուղիղ գծով մոտ 10 կիլոմետր է։ Ամենաշարքային հաուբիցայից (օր․՝ Դ-20)

հնարավոր է դառնում ուղիղ նշանառել հայկական մեծ բնակավայրը։ ԽՍՀՄ պետսահմանով Սև լիճն ամբողջությամբ գտնվել է ՀԽՍՀ սահմաններից ներս, սակայն այժմ, որքանով հասկանում եմ, ադրբեջանական կողմը լիճը կուլ է տվել և քանի որ դիմացի սարը փակում է տեսադաշտը՝ վերջիններս պիտի ներքևից վերև բարձրանային ու հաստատվեին։ Շահեկան դիրք՝ ՀՀ պետսահմանում։

Նույն խնդիրը կա Իշխանասար լեռից Սիսիան ուղղության վրա։ Ընդհանուր առմամբ, թշնամին առնվազն 100 քառակուսի կիլոմետր տարածք է վերահսկում հենց լեռան գագաթից (կամ շատ ավելի մեծ ծավալ) և, եթե նոր գագաթներ վերցնի թշնամին` էս իշխանության թուլամորթության պատճառով, ապա թշնամին առանց գրավելու իրենով կանի Սյունիքը։

Հուսամ, որ մեր ԶՈՒ-ն և ՌԴ խաղաղապահները թույլ չեն տա թշնամուն մեր լեռներում իրենց լավ զգալ ու հետ կշպրտեն իրենց զբաղեցրած նախկին դիրքեր, եթե վերջիններս առհասարակ առաջ են եկել։

Սյունիքը մեր տան դուռն է, այն շրխկացնել է պետք թշնամու երեսին ու ամուր փակել։

Հ. Գ. Սիրողական վերլուծություն է։ Ուղղեք, եթե սխալվում եմ»:

10623 | 0
Facebook