Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են

21:24, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11-ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

4729 | 0
Facebook