Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի 8 գյուղական բնակավայրերում ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները

01:04, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Շիրակի 8 գյուղական բնակավայրերում ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
     Մարզի 8 գյուղական բնակավայրերում այժմ ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները, դրանցից 5-ի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացածի աշխատանքները կավարտվեն մեկ-երկու ամսից։
     Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը։
     Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

2165 | 0
Facebook