Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախաձեռնության ընդունման արդյունքում ցեմենտի շուկայում մենաշնորհ կտիրի». Բաբկեն Թունյան

15:56, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Նախաձեռնության ընդունման արդյունքում ցեմենտի շուկայում մենաշնորհ կտիրի». Բաբկեն Թունյան

ԱԺ նիստում այսօր քննարկվեց ցեմենտի և կլինկերի ներմուծման կանոնակարգմանը, այն լիցենզավորվող գործունեություն դարձնելուն և որոշակի տուրքով հարկվելուն ուղղված Կառավարության նախաձեռնությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը՝ հայտնելով, որ ՀՀ տնտեսական ներուժի պահպանմանը, մեր երկրում առկա ցեմենտի երկու գործարանների գործարկմանն ուղղված նախաձեռնության սկզբնական տարբերակը չի ընդունել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել հիմնականում այն տարբերակը, որը գործել է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը: Միակ փոփոխությունը կլինկերի ներմուծման տուրքի ավելացումն է»,- նշեց Քերոբյանը:

Իր հերթին իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնեց, որ գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն: Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկել է 1 տ ցեմենտի համար սահմանել 25 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար` 9 հազար դրամ: Թունյանի խոսքով` հանձնաժողովի նիստում մանրամասն քննարկվել է նախաձեռնությունը և որոշում է կայացվել, որ նախաձեռնության ընդունման արդյունքում շուկայում մենաշնորհ կտիրեր: Պատգամավորն ընդգծեց նաև, որ հարցը հավելյալ քննարկվել է գործադիրում, համաձայնություն է ձեռք բերվել 1 տ ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, իսկ 1 տ կլինկերի` 2 հազար դրամ:

2171 | 0
Facebook