Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել Արցախին

12:24, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 միլիոն դոլար հատկացնել Արցախում աննդի անվտանգության, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում, Սմիթը նշել է, որ «2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղում ավերիչ պատերազմ են սկսել, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, հազարավոր մարդիկ անօթևան են դարձել, չնչացվել են կենսական նշանակության ենթակառուցվածքները»՝ ընդգծելով, որ «առնվազն 50 միլիոն դոլար պետք է հատկացվի Արցախում մարդասիրական օգնության համար»։

Սմիթը նաև վճռականորեն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ պատերազմում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան արձագանք պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:

| | |
2452 | 0
Facebook
COMMENT.am