Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվայի և Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբեր են». Չավուշօղլու

16:00, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Մոսկվայի և Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբեր են». Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի կարծիքները որոշ հարցերում տարբեր են: «Մենք փորձում ենք Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը կարևորագույն դերակատարն է։ Միևնույն ժամանակ, դրական արդյունքների հասնելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն հնարավոր է։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մենք նույն կարծիքն ունենք։ Սակայն մենք ի վիճակի ենք բաց խոսելու։ Կարևոր է բաց պահել երկխոսության ուղիները»,- հայտարարել Է Չավուշօղլուն՝ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը:

«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք, երբ դա հնարավոր է լինում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,- ասել է նախարարը։

4050 | 0
Facebook