Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների իրական թիվը». Արման Թաթոյան

12:48, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների իրական թիվը». Արման Թաթոյան

«Ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների իրական թիվը»,- այսօր իր տարեկան զեկույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նրանք սկզբում օգտվում էին առիթից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում առկա չէ վերադարձի ժամկետ։ Հետագայում շահարկմամբ սկսեցին փոխել սեփական մարտավարությունը և գերիներին սկսեցին ներկայացնել որպես ահաբեկիչներ»,- նշեց ՄԻՊ-ը։

Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի քաղաքացիական անձինք ու զինծառայողները կարգավիճակով գերի են, այն հիմնարար պատճառով, որ Արցախում դեռևս առկա է ընթացիկ, չավարտված զինված հակամարտություն։

2882 | 0
Facebook