Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 399 և մահվան 16 նոր դեպք

11:08, երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 399 և մահվան 16 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ը՝ առողջացած, 4165-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 635 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1029 է»:

| | |
1124 | 0
Facebook
COMMENT.am