Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստան է առաքվել «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

22:16, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Հնդկաստան է առաքվել «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Sputnik V-ն երրորդ պատվաստանյութն է, որն օգտագործվելու Է Հնդկաստանի տարածքում: Մինչ այդ Հնդկաստանում պատվաստվել են երկու պատվաստանյութով՝ բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության մշակած «Covishield»-ով և հնդկական «Bharat Biotech» ֆիրմայի «Covaxin»-ով:

Ավելի վաղ Մոսկվայում Հնդկաստանի դեսպանը տեղեկացրել էր, որ մայիսի սկզբից Հնդկաստան է առաքվելու «Sputnik V» պատվաստանյութի 150-200 հազար դոզա, մինչև ամսվա վերջ՝ գրեթե 3 մլն, իսկ հունիսին՝ 5 մլն դոզա:

3016 | 0
Facebook