Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս պաշտոնյաներին արգելվել է երկրորդ քաղաքացիություն ունենալ

14:12, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Ռուս պաշտոնյաներին արգելվել է երկրորդ քաղաքացիություն ունենալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է պետական ծառայողներին արտասահմանում երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ, այս մասին փաստաթուղթը հրապարակվել է նախօրեին, փոխանցում է РИА Новости-ն:

Բացի այդ, երկրորդ քաղաքացիություն կամ օտարերկրյա կացության թույլտվություն ունեցող ռուսաստանցին չի կարող նշանակվել դեսպան օտարերկրյա պետությունում կամ ՌԴ ներկայացուցիչ՝ միջազգային կազմակերպությունում:

Նշվում է նաև, որ պետական ծառայողները, ովքեր օտարերկրյա քաղաքացիության բացակայության պահանջների ուժի մեջ մտնելուց կես տարի հետո չեն տրամադրի համապատասխան փաստաթուղթ, պաշտոնանկ կարվեն:

3236 | 0
Facebook