Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկսվում է Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինարարությունը

00:36, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
Սկսվում է Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինարարությունը

Արագածոտնի մարզում պետական բյուջեի շրջանակներում կկառուցվի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը: Նախատեսվում է իրականացնել նաև կենտրոնի բարեկարգումը: Այն հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով և ապահովելու է պացիենտների հարմարավետ և որակյալ բժշկական օգնությունը:

Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ:

Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան` 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան: Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը՝ 5 մահճակալ, ցերեկային ստացիոնար՝ 1 մահճակալ և վիրահատական բլոկը, որի ստորաբաժանումները գոտիավորված են և ապահովելու են կապ վիրասրահի հետ և հետվիրահատական ինտենսիվ բուժման երկտեղանոց հիվանդասենյակի, անեսթեզիոլոգի սենյակի միջև։

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ամռանը և կտևեն շուրջ 2 տարի:

3086 | 0
Facebook