Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկում

19:08, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում էլիտար շենքերից մեկի տանիքից հսկայական կրակ ու ծուխ է դուրս գալիս: Թե ինչն է պատճառը, դեռևս պարզվում է: Դեպքի մասին արդեն տեղյակ է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը, որտեղից արդեն ժամանում են հրշեջ-փրկարարական ջոկատները: Շենքի բնակիչները դուրս են եկել փողոց, ծուխն էլ տեսանելի է քաղաքի ծայրամասերից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

5050 | 0
Facebook