Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չեխիայի բնակիչը մոտ 30 տարի տանը վարդագույն տանկ և հրետանային սարք է պահել

22:36, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
Չեխիայի բնակիչը մոտ 30 տարի տանը վարդագույն տանկ և հրետանային սարք է պահել

Չեխիայում զենքի համաներման շրջանակում Հրադեց Կրալովեի շրջանի բնակիչը ոստիկանությանը հայտնել է իր մոտ պահվող վարդագույն T 34/85 տանկի և SD-100 ինքնագնաց հրետանային սարքի մասին: Այս մասին հայտնում է Չեխիայի ոստիկանության Twitter-ի էջը։
     Նշվում է, որ սպառազինությունը տղամարդն իր մոտ պահել է 1990-ականներից սկսած, սակայն վստահ չի եղել, որ այն լիովին ապաակտիվացված է: Այդ պատճառով ոստիկանությանը պատմել է դրա մասին։
     Այն «անվտանգ նյութ» կատեգորիայից տեղափոխվել է «արգելված սպառազինություն» կատեգորիա։
     Սակայն և տանկը, և հրետանային սարքը մնացել են սեփականատիրոջ մոտ, ով խոստացել է մոտ ժամանակներս ապաակտիվացումը հասցնել օրինական նորմայի։
     Չեխիայում զենքի համաներումը տևում է հունվարի վերջից մինչև հուլիսի վերջ: Մարդիկ կարող են ապօրինի պահվող զենք հանձնել՝ առանց պատճառաբանության և առանց հետապնդումների։ Նրանք կարող են նաև դիմել ապօրինի պահվող զենքի գրանցման համար և օրինականացնել այն։

9665 | 0
Facebook