Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. մեր հավաքականի արդյունքները

17:40, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. մեր հավաքականի արդյունքները

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 126 կգ: Երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք՝ նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
     Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:
     Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով:

5029 | 0
Facebook