Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանում հայտնի լրագրող է սպանվել

10:36, շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
Հունաստանում հայտնի լրագրող է սպանվել

Հունաստանում սպանվել է հայտնի լրագրող Յորգոս Կարաիվազը, ով երկար տարիներ ռեպորտաժներ էր պատրաստում քրեական թեմաներով, հայտնում է Euronews-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ անհայտ անձինք ժամանել են մոտոցիկլետով և, դարանակալելով լրագրողի տան մոտ, կրակել նրա վրա: Հարձակվողները, ըստ ամենայնի, հետևել են Կարաիվազին ու տեղյակ են եղել նրա առօրյայից:

Իրավապահները գործողություններ են իրականացնում՝ հանցագործներին գտնելու ուղղությամբ:

Հունաստանում հայտնի լրագրող է սպանվել
5092 | 0
Facebook