Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են սկսել

14:32, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններն են սկսել

Սկսվել են ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ կապի զորքերի համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կապավորները կմշակեն կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրներ:

Անցկացվող զորավարժություններում իրականացվում են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կետերի տեղակայման և այլ միջոցառումներ:

3689 | 0
Facebook