Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոխհրաձգություն Ստամբուլում. սպանվել է Ադրբեջանի քաղաքացի

11:16, հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Փոխհրաձգություն Ստամբուլում. սպանվել է Ադրբեջանի քաղաքացի

Մարտի 31-ի երեկոյան Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 2 զինված խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը, փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացի, մի սիրիացի վիրավորվել է։
     2 չեչեն՝ Ռուսաստանի քաղաքացիներ, ստացած հրազենային վնասվածքներից դեպքի վայրում մահացել են։ Ադրբեջանի քաղաքացին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
     Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ինչ-որ դրամական հարցերի պատճառով, հայտնի է, որ 3 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մի քաղաքացի, որը փոխհրաձգության ժամանակ վիրավորված սիրիացու կողքին է եղել, փախել են: Իրավապահներն արդեն ձերբակալել են 3 կասկածյալի, որոնք չեն կարողացել փախչել դեպքի վայրից:

Փոխհրաձգություն Ստամբուլում. սպանվել է Ադրբեջանի քաղաքացի
Փոխհրաձգություն Ստամբուլում. սպանվել է Ադրբեջանի քաղաքացի
5557 | 0
Facebook