Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները նրա անունով կոչել

18:55, ուրբաթ, 12 մարտի, 2021 թ.
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները նրա անունով կոչել

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները դրանց ստեղծողի անունով կոչել՝ նրա մաշկի գույնի պատճառով։ Այսպես, ուսումնական հաստատությունում պայքարում են ռասիզմի և սպիտակամորթների գերակայության դեմ, գրում է City Journal-ը։
     «Մենք այլևս դրանք Նյուտոնի օրենքներ չենք անվանում։ Մենք դրանք անվանում ենք ֆիզիկայի 3 հիմնարար օրենքներ. Դպրոցի ղեկավարությունն ասում է, որ մենք պետք է «ապակենտրոնացնենք սպիտակությունը»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է դպրոցի աշակերտներից մեկը:
     Նրա խոսքով՝ այդ կերպ երեխաներին ցանկանում են սովորեցնել, որ ֆիզիկայում ավելին կա, քան Նյուտոնն է։

11802 | 1
Facebook