Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիեզերք է ուղարկվել #Starlink արբանյակների նոր խմբաքանակը

22:40, հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ.
Տիեզերք է ուղարկվել #Starlink արբանյակների նոր խմբաքանակը

Մարտի 11-ին Ֆլորիդայում գործարկվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խմբաքանակով, SpaceX ընկերությունն ուղիղ հեռարձակում է իրականացրել:
     Falcon 9 հրթիռն արձակվել է Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 03.13-ին։ Ավելի վաղ մեկնարկը հետաձգվել էր:
     Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումն սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է գերարագ ինտերնետ հասանելիություն ապահովել մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել մոտ 12000 արբանյակ:
     Ընկերությունն արդեն սկսել է համացանցի թեստավորումը սովորական օգտագործողների շրջանում. Ազդանշան ստանալու և ուղարկելու սարքավորումների համար պահանջվում է վճարել 499 դոլար, ամսական բաժանորդագրության վճարը կազմում է 99 դոլար, ինչը համեմատելի է և նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ում հիմնական մատակարարների վճարը:
     Արտադրողը խոստանում է 50-ից մինչև 150 Մբ/վ ներբեռնման արագություն:

10389 | 0
Facebook