Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սյունիքի մարզպետարանը հերքում է

17:00, կիրակի, 07 մարտի, 2021 թ.
Սյունիքի մարզպետարանը հերքում է

Սյունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածվող` Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարի մասին տեղեկատվությունը։

«Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։
     Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշվող մյուս տեղեկությանը, նշենք, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին»։

4517 | 0
Facebook