Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանության կարող են գալ զինվորականները․ #ВоенноеОбозрение

14:15, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
Անկարայում մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանության կարող են գալ զինվորականները․ #ВоенноеОбозрение

Այսօր Հայաստանում հանրահավաքներ են սպասվում, գրում է Военное обозрение-ն։

«Դրանցից մեկը կազմակերպել է «Հայրենիքի փրկության շարժում»-ը։ Հիմնական պահանջը Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ամբողջ կառավարության հրաժարականն է։
     Հատկանշական է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ արտահայտվել է անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով՝ ինքը դեմ է հարևան երկրում պետական հեղաշրջման փորձերին։ Փաստորեն, այդպիսով Էրդողանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի՝ հայ զինվորականների հասցեին հնչեցրած մեղադրանքները։
     Հետաքրքիր է, այդ ե՞րբվանից Թուրքիայի նախագահը հանկարծ սկսեց այդքան մտահոգվել Հայաստանում տեղի ունեցող «հեղաշրջումներով»։ Չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ, իսկ դա լիարժեք պետական հեղաշրջում էր, պարոն Էրդողանին Երևանում իրավիճակը չէր հետաքրքրում։ Բայց հիմա մտահոգված է…
     Այն փաստը, որ Թուրքիան միանշանակ հասկացրեց, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի ներկայիս պաշտոնավարմանը, շատ բանի մասին է խոսում։ Անկարայում մտավախություն ունեն, որ հարևան Հայաստանում իշխանության կգան զինվորականներ կամ քաղաքական գործիչներ, որոնց զինվորականներն են նախընտրում։ Դա ակնհայտ է։ Վախենում են արտաքին քաղաքականության ուղղությամբ վճռականությունից:

5906 | 1
Facebook