Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս 4 մոդուլային ավան

13:10, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս 4 մոդուլային ավան

Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները Արցախում գտնվող ռուս խաղաղապահների համար ևս 4 նոր բլոկ-մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Մարտունիում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«Խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար արդեն 8 ավան է կառուցվել։ Բլոկ-մոդուլային քաղաքները հնարավորություն են տալիս հարմարավետ կենսապայմաններ ստեղծել անձնակազմի համար»,- ասված է հայտարարության մեջ։
     Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս 4 մոդուլային ավան
4848 | 0
Facebook