Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օնիկին մի՛ հերոսացրեք». Հայկ Մարտիրոսյան

12:05, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Օնիկին մի՛ հերոսացրեք». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օնիկին մի՛ հերոսացրեք: Օնիկն ավելի շուտ հակահերոս է, քան` հերոս:
     Պարզապես այսօր Օնիկը ուշացումով և արդեն ստիպված անում է մի բան, որ շատ ավելի շուտ պետք է աներ: Իր պարտքը պետության և ժողովրդի հանդեպ կատարելում սարսափելի թերանալով` նա հիմա փորձում է այդ պարտքի մի մասը, թեկուզ և անգրագիտաբար, բայց այնուամենայնիվ` կատարել: Եվ դա գնահատել ու սատարել է պետք:
     Այդքանը: Եվ ոչինչ ավելին:
     Օնիկն ու ԳՇ-ն նաև բանակը չեն: Բանակն ուրիշ է: Բանակը հերոսական է, բանակն անպարտելի է: Իսկ Օնիկն ու ԳՇ-ն պարտվել են արտաքին թշնամուն: Պարտվել են արտաքին թշնամուն, որովհետև ենթարկվել են ներքին թշնամու դավաճանական հրամաններին: Հիմա պետք է օգնենք, որ գոնե ներքին թշնամուն չպարտվեն: Ու թեև բանակն ու ԳՇ-ն, ներառյալ` Օնիկը, բանակը չեն, այս հարցում` հրաժարականի պահանջում, նրանք ներկայացնում են բանակը, իրավաչափորեն և արդարացված կերպով խոսում են բանակի անունից և ունեն բանակի սատարումը:
     Հետևաբար` ունեն և ժողովրդի սատարումը: Բանակը` ժողովուրդն է, իսկ ժողովուրդը` բանակը: Այսօր Գլխավոր Շտաբը միացել է ժողովրդին: Եվ այսօր, այս հարցում` ես անվերապահորեն սատարում եմ Գլխավոր Շտաբին:
     Իսկ Օնիկին մի՛ հերոսացրեք: Նա իր մեղքը քավել անգամ այս ճիշտ քայլով չի կարողանա: Սատարե՛ք նրան և աջակցե՛ք, բայց մի՛ հերոսացրեք:
     Իսկ Ջալալաը ... Ջալալն ավելի թուլամորթ և անպատիվ դուրս եկավ, քան՝ բոլոր նրանք, որ պատերազմի օրերին չդժգոհեցին փաշինյանից և երկիրը չփրկեցին նրանից:
     Մեր ոչ մի գեներալ հերոս չէ: Հերոս է մեր զինվորը: Հերոս է մեր միջին և ստորին սպայակազմը:
     Մեր միակ հերոսները մեր զոհերն են, մեր գերիները, մեր հաշմվածներն ու մեր կռվածները: Մեր ժողովրդի այն հատվածը, որ չի սատարել դավաճաններին: Այն հատվածը, որ դեռ փրկելու է երկիրը»:

10617 | 2
Facebook