Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագահը կընդունի մեր պատվիրակությանը». Իշխան Սաղաթելյան

14:35, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
«Նախագահը կընդունի մեր պատվիրակությանը». Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ շարժման նախաձեռնող անդամներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քիչ առաջ նախագահի ներկայացուցիչը մոտեցավ, ասաց, որ 15:40 նախագահը կընդունի մեր պատվիրակությանը: Այս պահին նախագահը զբաղված է, հանդիպում ունի: Մենք 15:40-ին պատվիրակությամբ կհանդիպենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այնուհետև Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք: Այս պահին առաջարկում ենք շարունակել մեր երթը՝ իրազեկելու մեր հանրությանը, անհնազանդություն հայտնելու»:

3104 | 0
Facebook