Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդ ինչքան անխելք պիտի լինի, որ կողմ լինի այս իշխանություններին». Վազգեն Մանուկյան

13:30, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
«Մարդ ինչքան անխելք պիտի լինի, որ կողմ լինի այս իշխանություններին». Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու կարա համբերությունից դուրս հանի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ-ի տարածած հայտարարությանը, որով ռազմական կառույցը պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Լրագրողների դիտարկմանը, թե երեկ տեղի ունեցած դեպքերը ենթադրո՞ւմ են, որ իրենց շարժումն անցում է կատարում «պլան Բ»-ին, Մանուկյանն ասաց. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ «պլան Ա»-ն իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև գրեթե չի մնացել ՀՀ-ում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Անդրադառնալով Փաշինյանի աջակիցներին՝ Մանուկյանն ասաց, որ այնտեղ մեծամասամբ անտարբեր մարդիկ են. «Չեմ հասկանում էլի, մարդ ինչքան խելագար կամ անխելք պիտի լինի, որ կողմ լինի այս իշխանություններին»,- հայտարարեց Մանուկյանը:

6247 | 5
Facebook