Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ

00:50, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը։ Այս մասին հինգշաբթի առավոտյան ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել ցանկացած սրացումից և բռնի գործողություններից: Բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնական ժողովրդավարական սկզբունքները. զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը», - ասել է Փրայսը:

6075 | 1
Facebook