Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#SpaceX-ը #Starlink արբանյակների նոր խումբ է ուղարկել ուղեծիր

13:25, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
#SpaceX-ը #Starlink արբանյակների նոր խումբ է ուղարկել ուղեծիր

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռ-կրիչն ուղեծիր է դուրս բերել Starlink համակարգի 60 ինտերնետ-արբանյակ։ Այս մասին հայտնել է ընկերության կայքը։

Սա՝ նման արբանյակների 19-րդ արձակումն է ուղեծիր:

Հրթիռն արձակվել է փետրվարի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 07.59-ին (տեղական ժամանակով՝ փետրվարի 15-ին ժամը 22։59) Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից:

Հաջող արձակումից 1 ժամ անց արբանյակները դուրս են բերվել հետին ուղեծիր։

Փետրվարի սկզբին հաղորդվել էր, որ SpaceX-ը Starlink ինտերնետ-արբանյակներով միանգամից 2 հրթիռ կուղարկի տիեզերք։

#SpaceX-ը #Starlink արբանյակների նոր խումբ է ուղարկել ուղեծիր
12296 | 0
Facebook