Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարող եմ զանգահարել Խաբիբին և խնդրել Պուտինի հեռախոսահամարը». Գալուստյան

11:55, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
«Կարող եմ զանգահարել Խաբիբին և խնդրել Պուտինի հեռախոսահամարը». Գալուստյան

Դերասան և հումորիստ Միխայիլ Գալուստյանը պատմել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ իր ծանոթության մասին: Մասնավորապես, Գալուստյանը նշել է, որ ինքը մարզիկի հեռախոսահամարն ունի և անհրաժեշտության դեպքում կարող է խնդրել կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չգիտեմ՝ Պուտինն արդյոք ունի սեփական հեռախոսահամարը, սակայն, ես կարող եմ զանգահարել Խաբիբին և ասել. «Տո՛ւր Վլադիմիր Պուտինի հեռախոսահամարը, եղբայրաբար»,- ասել է Գալուստյանը՝ Macarena YouTube-ալիքի եթերում։

2018 թվականի հոկտեմբերին Նուրմագոմեդովը, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակից հետո, հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Զրույցի ընթացքում նախագահը մարզիկին համար է տվել, որին Խաբիբը կարող է զանգահարել «ցանկացած իրավիճակում»։

7441 | 0
Facebook