Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե գործարքը կայանա, սա Երևանի համար լավագույն ձեռքբերումը կհամարեմ». քաղաքապետ

13:25, ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
«Եթե գործարքը կայանա, սա Երևանի համար լավագույն ձեռքբերումը կհամարեմ». քաղաքապետ

Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում որոշվեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ավելացնել շուրջ 16 մլրդ դրամով: Ի թիվ այլ ծրագրերի՝ նախատեսվում է սույն տարում թվով 161 միավոր 8.5 մետրանոց ավտոբուս ձեռք բերել: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին, թե ո՞ր երկրից են ձեռք բերվելու ավտոբուսները, Երևանի քաղաքապետը պատասխանեց, որ մասնակիցները կարող են տարբեր լինել, տենդերը դրված է չափորոշիչների հիման վրա: «7.5-8.5-մետրանոց ավտոբուսներ 90 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում»,- նշեց Հայկ Մարությանը:

«Եթե գործարքը կայանա, սա Երևանի համար լավագույն ձեռքբերումը կհամարեմ». քաղաքապետ
7407 | 0
Facebook