Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել Մուրադովի նամակը»․ Միքայել Մինասյան

10:40, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
«Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել Մուրադովի նամակը»․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը թելեգրամի իր ալիքում գրել է․ «Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նամակ է գրել Վաղարշակ Հարությունյանին, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և նախքան նոր հրահանգներ ստանալը, խաղաղապահներն Արցախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը:
     Նամակում նշված է, որ նման անցումը կիրականացվի Նիկոլի և Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:
     Այդ նամակի էությունն այն է, որ Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը՝ Արցախ այցելելու համար:
     Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է իր կարգավիճակը՝ որպես հալածյալ և չի մտածում այդ վիճակից դուրս գալու մասին: Այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի լռությունը դրա վառ ապացույցն է:
     Հ.Գ. Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում սփյուռքահայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին և Արցախ այցելել ցանկացողներին, հաջողություն՝ ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»։

13501 | 0
Facebook