Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը խոստացել է, որ իր ընտանիքը չի միջամտի պետական գործերին

00:15, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Բայդենը խոստացել է, որ իր ընտանիքը չի միջամտի պետական գործերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ընտանիքը չի միջամտի պետական գործերին կամ արտաքին քաղաքականությանը։
     «Մենք կվարվենք այնպես, ինչպես Օբամա-Բայդեն վարչակազմի օրոք։ Մեր ընտանիքից կամ ընտանեկան լայն շրջանակից ոչ ոք չի ներգրավվի որևէ պետական գործընթացի կամ արտաքին քաղաքականության մեջ»,- ասել Է նա People պարբերականին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իր ընտանիքի որևէ անդամ չունի համապատասխան պաշտոն։
     ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք նրա դուստրը՝ Իվանկան, զբաղեցնում էր նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը, իսկ փեսան՝ Ջարեդ Քուշներն, ավագ խորհրդական էր և զբաղվում էր Մերձավոր Արևելքի հարցերով:
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը նախագահական ընտրություններից առաջ, իր ընտանիքին խնդրել է «զբաղվել իրենց գործերով»:

4511 | 0
Facebook