Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ ռազմագերիների ճակատագրի հարցը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի ուշադրության կենտրոնում է». Ռ. Ռուբինյան

16:25, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Հայ ռազմագերիների ճակատագրի հարցը ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի ուշադրության կենտրոնում է». Ռ. Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։
     Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։
     Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»:

1936 | 0
Facebook