Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցն այսօր Ռուսաստանն է»․ Հայկ Մարտիրոսյան

14:10, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցն այսօր Ռուսաստանն է»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե հայ հասարակությանը հիմարացնելու կանխամտածված և դավադիր քաղաքականության մաս չլիներ, ապա կարելի կլիներ միայն ապշել այն «վերլուծաբանների» և «քաղաքագետների» արտահայտվող մտքերից թե Թուրքիան շատ կցանկանար պատերազմել Ռուսաստանի դեմ և որ թե իբր Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ կոնֆլիկտի։
     Ցնդաբանությունը ցնդաբանություն է, բայց անհավատալի է, որ նման ապուշություն են խոսում և անհավատալի է, որ կան նման ապուշներ, որ դրան հավատում են։ Բայց որ ամենացավալին է` կան հեղինակավոր և լուրջ լրատվամիջոցներ, որոնք իրենք հենց այդ ցնդաբանությունը շատ ակտիվորեն տարածում են, տիրաժավորում և անգամ հարցազրուցավորում։
     Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցն այսօր Ռուսաստանն է։ Երկու երկրներն էլ այդ մասին արդեն վաղուց են հայտարարում։ Ամերիկյան և եվրոպական ճնշումներն էլ Թուրքիայի վրա` նախևառաջ հենց դրանով են պայմանավորված։ Եվ և՛ Թուրքիան և՛ Ռուսաստանը միմյանց հետ դաշնակցում են հե՛նց Արևմուտքի դեմ ու հենվել միայն այն փաստի վրա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և պրիմիտիվ եզրակացություն անել թե հենց այդ պատճառով դեմ է Ռուսաստանին` սահմռկեցուցիչ և դիտավորյալ մոլորեցում է։
     Հետաքրիքիր է ներսի ոմանց և դրսի կենտրոնների մտածողությունը, երբ վստահ են, որ իրենց առջև նախիր է կանգնած, որին ինչ անհեթեթություն ուզենաս` կկերակրեն և շատերը կհավատան։
     Հայաստանում, թեև իրոք նախիր կա, սակայն, նախիրը, այնուամենայնիվ, փոքրամասնություն է։
     Պարզապես, ցավալիորեն, ժողովրդին նախիրի պես վերաբերվողներն են շատ»։

2627 | 0
Facebook