Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մետրոպոլիտենում այսօր ադրբեջանցի երգչի կատարմամբ երգեր էին հնչում». Ն. Մկրտչյան

23:35, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
«Մետրոպոլիտենում այսօր ադրբեջանցի երգչի կատարմամբ երգեր էին հնչում». Ն. Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Մետրոպոլիտենը, հավանաբար, ընդառաջ գնալով հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացրել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաևի կատարմամբ: Ժամը 12-ին մտել եմ մետրոյի «Գործարանային» կայարան, 4.5 ժամ անց դարձյալ օգտվել եմ մետրոյից, երկու անգամ էլ ռուսերեն երգեր էին: Ընդ որում, նաև՝ գնացքներում: Բայց սա դեռ ամենը չէ: Վերադարձիս, 16:30-17:00-ի միջակայքում, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտենալիս, մեքենավարը, «Զգուշացե՛ք, դռները փակվում են» հայերենով և անգլերերնով ձայնագրությունը միացնելուց մեկ րոպե առաջ ռուսերենով նետեց. Освободите двери. Մետրոյի գանցքում, մարդիկ իրար նայեցին, ես էլ բարձրաձայն դժգոհեցի, թե արդեն ռուսերենի՞ եք անցել:
     Երևանի մետրոն՝ որպես տրանսպորտային միջոց, սիրում եմ և միշտ օգտվում եմ, բայց հարգելի՛ Մետրոպոլիտեն, շատ եք շտապում. օտարահաճո լինելը ոչ միայն պատվաբեր չէ, այլև անվտանգ չէ»:

10070 | 0
Facebook