Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գնդակն այժմ Վաշինգթոնի դաշտում է»․ Զախարովա

01:10, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
«Գնդակն այժմ Վաշինգթոնի դաշտում է»․ Զախարովա

Ռուսաստանն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պատասխան է ակնկալում՝ Մոսկվայի և Վաշինգթոնի հարաբերությունների վերաբերյալ իր առաջարկներին, գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
     «Խոսքն այն մասին է, որ մենք պետք է մեր ամերիկացի գործընկերներից պատասխաններ լսենք այն ամենի վերաբերյալ, ինչն արդեն գտնվում է բանակցությունների սեղանին կամ ինչն արդեն Մոսկվայի կողմից ուղարկվել է՝ որպես առաջարկ: Ես կարող եմ նույնիսկ կոնկրետ օրինակներ բերել։ Ընդ որում, մենք հույս ենք հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմն, այնուամենայնիվ, փոխադարձ ցանկություն կցուցաբերի՝ արձագանքելու մեր բազմաթիվ առաջարկներին, որոնք վաղուց արդեն արվել են»,- ճեպազրույցի ժամանակ ասել Է Զախարովան:
     Նրա խոսքով՝ ոչ ոք այդ հարցերը չի հանել օրակարգից, սակայն Մոսկվան կառուցողական արձագանք չի ստացել։

5404 | 0
Facebook