Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը Նավալնիի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել

23:55, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Եվրոխորհրդարանը Նավալնիի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել

Եվրոխորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ (բանաձևը պարտադիր բնույթ չի կրում)՝ Եվրոմիությունից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտին, ինչպես նաև «զգալի կերպով ուժեղացնել» սահմանափակող միջոցները Մոսկվայի դեմ։
     Բանաձևին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ՝ 44-ը։
     Միջազգային հարցերի վերաբերյալ ԵԽ բանաձևերը պարտադիր բնույթ չեն կրում։ Սակայն Եվրոմիության մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին։

6318 | 0
Facebook