Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը

21:05, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Բայդենն ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը

Ջո Բայդենը երդում տվեց և ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։
     «Ես՝ Ջո Բայդենս, հանդիսավոր երդվում եմ, որ բարեխղճորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ու կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»,- ասել Է Բայդենը՝ բարձրացնելով աջ ձեռքը և ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա:
     78-ամյա դեմոկրատ Բայդենը դարձել Է ԱՄՆ-ի 46-րդ նախագահը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել Բայդենի երդմնակալությանը։

7194 | 0
Facebook