Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով». Ռուսլան Բաղդասարյան

00:20, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
«Սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկի (որը պատասխանատուն է ձնամաքրման աշխատանքների) ծախսերն ավելի են եղել գրեթե 2 մլրդ. դրամով կամ 4 մլն. դոլարով: Էլ չեմ ասում, որ այն կամազները, որոնք գնվել էին քաղաքային բյուջեով (նվերները չհաշված) արժեցել են 4-5 մլն դոլար:

Հանրագումարում 8-9 մլն դոլար քաղաքի բյուջեից ավել փող է ծախսվել:

Իհարկե, բազմաթիվ անգամ և՛ ես, և՛ այլ գործիչներ բարձրաձայնել ենք, որ սրանք փող են ուտում այդ հիմնարկի միջոցով, բայց դե, արդեն ուշ է. կերել են և շարունակում են ուտել:

Ուղղակի մի հարց ուղղեք Չեխիայում այս ձնառատ օրերին իր արձակուրդը վայելող քաղաքապետին՝ Պրահայում եղանակը ո՞նց է»:

4123 | 0
Facebook