Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոսկվան ամեն կերպ կողջունի Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատումը»․ Զախարովա

14:45, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Մոսկվան ամեն կերպ կողջունի Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատումը»․ Զախարովա

«Մենք ամեն կերպ կողջունեինք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև 2 երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդին և ընդհանրապես Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, նշանակում է նաև՝ Ռուսաստանի Դաշնությանը»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով. «Ռուսական կողմը, միանշանակ, կաջակցի նման մարդասիրական ակցիաներին, եթե Բաքուն ու Երևանն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեն»:

4068 | 0
Facebook