Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարսանիքը չէր պատճառը». Արման Սարգսյան

13:50, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Հարսանիքը չէր պատճառը». Արման Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրեր առաջ Արման Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ էր նշանակվել 2019թ. մարտին և այդ պաշտոնից ազատվել նույն թվականի հունիսին: Ըստ լուրերի՝ պաշտոնանկության պատճառը, արտակարգ դրության պայմաններում ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցությունն էր:

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով իր պաշտոնանկության մասին, Սարգսյանն ասաց. «Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը: Միգուցե իրադարձությունների համընկնում եղավ... Ո՛չ, հարսանիքը չէր պատճառը»:

«Հարսանիքը չէր պատճառը». Արման Սարգսյան
6107 | 0
Facebook