Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նման պայմանագիր գոյություն չունի». Ռուստամ Բադասյանը հանդիպեց ցուցարարներին

13:55, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
«Նման պայմանագիր գոյություն չունի». Ռուստամ Բադասյանը հանդիպեց ցուցարարներին

«Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է»,- քիչ առաջ՝ նախարարության դիմաց հավաքված ցուցարարների ներկայությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կոչ անելով չհավատալ համացանցում տարածվող լուրերին, թե ԱՆ-ում կա գաղտնի փաստաթուղթ, որը հունվարի 11-ին պատրաստվում են ստորագրել Փաշինյանը, Ալիևը և Պուտինը:

«Այդպիսի պայամնագիր չի ստացվել, նման պայմանագիր գոյություն չունի Արդարադատության նախարարությունում: Հետևաբար այդ տարածված լուրն ամբողջությամբ սուտ է»,- ասաց Բադասյանը:

Հարցին, թե արդյոք նախարարը տեղյա՞կ է, կա՞ փաստաթուղթ, որը պետք է հունվարի 11-ին ստորագրվի Մոսկվայում, նման հարց քննարկվե՞լ է Կառավարությունում, Բադասյանը պատասխանեց. «Եթե լիներ միջազգային պայամանագիր, ես՝ որպես կառավարության անդամ տեղյակ կլինեի նման միջազգային պայմանագրի մասին: Կառավարությունում էլ չի քննարկվել որևէ նման հարց, ես որևէ նման տեղեկատվություն նման պայմանագրի մասին չունեմ»:

7594 | 1
Facebook