Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուժայինների կուտակումներ՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

09:20, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Ուժայինների կուտակումներ՝ Արդարադատության նախարարության շենքի մոտ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այսօր՝ վաղ առավոտյան ուժայինների կուտակումներ կան Արդարադատության նախարարության շենքի մոտ:

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս ամենը, հավանաբար, կապ ունի երեկ մամուլում շրջանառված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց՝ նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ:

«Որոշ հավաստի տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով»,- ասված է լրատվականի հրապարակած հաղորդագրությունում:

6273 | 0
Facebook