Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի բազմահարկ շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր

17:30, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Մոսկվայի բազմահարկ շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր

Չորս մարդ է զոհվել Մոսկվայի արևմուտքում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է 22 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում:

«Այս պահին հրդեհը մեկուսացված է, ցավոք, ունենք 4 զոհ»,- հայտնել է լրատվամիջոցի զրուցակիցը: Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան:

6497 | 0
Facebook