Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ryanair-ը Հայաստանը ներառել է 2021-ի զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում

21:50, չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ.
Ryanair-ը Հայաստանը ներառել է 2021-ի զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում

Իռլանդական Ryanair-ը Հայաստանը ներառել է 2021-ի զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում, այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության կայքից։

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային վայր է, որն իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի տեր մարդու:

Երկրի մայրաքաղաք Երևանը «Վարդագույն քաղաք» են անվանել բազմերանգ հրաբխային քարերի պատճառով, որոնցով քաղաքը կառուցվել է դարեր առաջ»,- ասված է ընկերության հրապարակման մեջ։

Ryanair-ը զբոսաշրջիկներին հայտնում է, որ եթե նրանք «պասիվ 2020 թվականից հետո ցանկանում են ընդլայնել իրենց ճանապարհորդության հորիզոնները, ապա դեպի Հայաստան այցելությունը կարող է լինել 2021-ին ձեզ անհրաժեշտ ուղղությունը»։

Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք, այդ թվում Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը։

15734 | 0
Facebook