Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ որ հրապարակային եմ ասել, այսօր էլ անձամբ իր երեսին եմ ասել»․ Գագիկ Ծառուկյան

18:30, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ.
«Ինչ որ հրապարակային եմ ասել, այսօր էլ անձամբ իր երեսին եմ ասել»․ Գագիկ Ծառուկյան

«Ձեզ ասեցի՝ մեր դիրքորոշումը չի փոխվել․ ցանկացել է հանդիպենք, չեմ մերժել։ Ինչ որ հրապարակային եմ ասել, այսօր էլ անձամբ իր երեսին եմ ասել ստեղծված իրավիճակի մասին։ Միայն հիմնական ելքը հրաժարականն է րոպե շուտ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահով էլ ինքը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի, էսքան բան»,- վարչապետի հետ հանդիպումի ավարտից հետո, լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինչպես արձագանքեց վարչապետը, չպատասխանեց, ասելով՝ «գնացեք իրեն հարցրեք»։

Հանդիպումից առաջ Գ․ Ծառուկյանն ասել էր, որ «որևէ մեկի հետ չենք խուսափում հանդիպումից։ Մեր դիրքորոշումն ասելու ենք՝ գնում ենք հրաժարականի պայմանները քննարկենք»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ ծառուկյանի հանդիպումը:

7381 | 1
Facebook