Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան և Մեծ Բրիտանիան այսօր ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն». Էրդողան

13:30, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան և Մեծ Բրիտանիան այսօր ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն». Էրդողան

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն դեկտեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացն սկսվում է հինգշաբթի։ Երկար բանակցություններից հետո մենք Մեծ Բրիտանիայի հետ հասել ենք ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման փուլին»,- ասել է նա՝ երկուշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որի փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

7042 | 0
Facebook