ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի պետական համալսարանի արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին:
Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:
ԵՊՀ արհմիությունն այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար»: