Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Փաշինյանը՝ Շուշիի շրջանի գյուղերի ճակատագրի մասին

19:05, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Փաշինյանը՝ Շուշիի շրջանի գյուղերի ճակատագրի մասին

Օրեր շարունակ տեղեկություններ էին շրջանառվում Շուշիի Մեծ Շեն և ՀԻն Շեն համայնքների վերաբերյալ, թե գյուղերը շրջափակված են ադրբեջանցիների կողմից և այնտեղ այժմ խաղաղա բնակիչներ կան:

«Ազատություն» ռ/կ-ի եթերում ՀՀ վարչապետն այս ոռնչությամբ ասաց, որ իրավիճակւ Հին շենի շուրջ հանգուցալուծվել է. «Այդ խնդիրը լուծված է արդեն և գտնվում է լուծման փուլում: Խնդիրն այն է, որ կա հետևյալ պայամանավորվածությունը, որ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է լինեն ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայակական զորքերի ստորաբաժանումներ, հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պիտի տեղի ունենա սինխրոն»,- ասաց նա:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ գյուղները կմնան հայկական և հայ բնակչությունն անվտանգության խնդիր չի՞ ունենա, Փաշինյանը պատասխանեց. «Բնակաբար, խաղաղապահների պատասխանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այդեղ»:

10223 | 0
Facebook